Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 22:30 04-08-2026

Ազգային ժողովն այսօր ավելի շատ մանկապարտեզ է հիշեցնում, քան գլխավոր քաղաքական մարմին. Արմեն Վարդանյան

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Վերջին տարիներին Ազգային ժողովի աշխատանքային մթնոլորտը, պատգամավորների խոսույթի մակարդակն ու քաղաքական բանավեճերի որակը հաճախ են քննադատվում հանրության կողմից։

Շատերի համոզմամբ՝ 9-րդ գումարման խորհրդարանը խոսույթի և քաղաքական մշակույթի առումով ամենաթույլերից մեկն է Հայաստանի պատմության մեջ։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ խնդիրը ոչ այնքան պատգամավորների կրթական մակարդակի, որքան քաղաքական դաշտի որակի և պոպուլիզմի գերակայության մեջ է։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու խորհրդարանի էթիկայի հանձնաժողովը կամ գործող օրենսդրական մեխանիզմները չեն կարողանում կանխել նման երևույթները, քաղաքագետը նշում է, որ խնդիրը օրենքների մեջ չէ։ Միաժամանակ նա ընդգծում է, որ իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ է հետևողական աշխատանք հասարակության հետ։

Խոսելով այն մասին, թե Ազգային ժողովի աշխատանքի որակը որքանով կարող է ազդել Հայաստանի անվտանգային և աշխարհաքաղաքական մարտահրավերների վրա, Արմեն Վարդանյանը նշում է, որ այստեղ որոշիչ դերակատարումը միայն Ազգային ժողովինը չէ։

Քաղաքագետի գնահատմամբ՝ խորհրդարանի որակը կարևոր բաղադրիչ է քաղաքական համակարգի արդյունավետության համար, սակայն երկրի անվտանգության և արտաքին քաղաքական հաջողության վրա կարևոր ազդեցություն ունեն նաև կառավարության պրոֆեսիոնալիզմն ու պետական կառավարման ընդհանուր արդյունավետությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով