Ներքին 2 ամիս առաջ - 19:54 04-08-2026

Սլովենիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշան շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով: Ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,
Սլովենիայի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից թույլ տվեք հղել իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր կարևոր պարտականությունների կատարման գործում։

Ընտրությունների արդյունքները հստակորեն արտացոլում են հայ ժողովրդի հանձնառություննիրենց երկրի եվրոպական ուղուն։ Սլովենիան շարունակում է մնալ Եվրոպական միության և Հայաստանի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը։ Գովելի են նաև Ձեր նշանակալի ջանքերն ու նվիրվածությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության առաջխաղացման գործում։

Համոզված եմ, որ կբացվեն բազմաթիվ հնարավորություններ մեր հարաբերությունները հետագայում ամրապնդելու համար։ Ես անհամբեր սպասում եմ մեր քաղաքական երկխոսության խորացմանը և երկկողմ համագործակցության ընդլայնմանը՝ ի շահ մեր երկու ազգերի։
Խնդրում եմ, Ձերդ Գերազանցություն, ընդունել իմ խորին հարգանքի հավաստիքը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»