Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 21:00 04-08-2026

Հաջիևի՝ Սահմանադրության մասին հայտարարությունը Ադրբեջանի վերջին պահանջը չէ․ Արա Պողոսյան

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանում նոր Սահմանադրության ընդունման գործընթացից և հանրաքվեից հետո Բաքուն խաղաղության պայմանագրի ստորագրման այլ խոչընդոտ չի տեսնի։

Քաղաքագետ Արա Պողոսյանի համոզմամբ՝ խոսքը ոչ միայն Ադրբեջանի հերթական պահանջի, այլև Հայաստանի ներքին գործերին միջամտության մասին է։

«Վերջին շրջանում նմանատիպ ազդակ ստացանք նաև Ռուսաստանից, որտեղ ևս խոսվեց Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին։ Ընդ որում, բացարձակապես էական չէ, թե ինչ թեմայով պետք է անցկացվի այդ հանրաքվեն։ Սա պետության ներքին գործերին ուղղակի միջամտություն է, որը խախտում է Հայաստանի ինքնիշխանությունը»,- նշեց նա։

Քաղաքագետի խոսքով՝ հատկապես Սահմանադրության հարցում որևէ երրորդ պետության ներգրավվածությունն անընդունելի է։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Սահմանադրության փոփոխության պահանջը Ադրբեջանի վերջին նախապայմանն է, քաղաքագետը բացասական պատասխան տվեց։

«Չեմ կարծում, որ սա վերջին պահանջն է։ Ադրբեջանի քաղաքական մարտավարությունը տարիների ընթացքում ցույց է տվել իր ձեռագիրը․ նրանք փուլային տարբերակով առաջադրում են պահանջներ, հասնում դրանց կատարմանը և անցնում հաջորդին։ Հետևաբար, սա չի լինելու վերջին նախապայմանը»,- ասաց նա։

Արա Պողոսյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները Սահմանադրության փոփոխության նախաձեռնությունը ներկայացնում են որպես սեփական քաղաքական դիրքորոշում, այլ ոչ թե ադրբեջանական պահանջ, սակայն, նրա գնահատմամբ, այդ ձևակերպումը չի փոխում իրականությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի