Արտաքին 4 շաբաթ առաջ - 14:43 04-08-2026

Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածից հետո հրդեհ է բռնկվել Wildberries-ի պահեստում

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը օգոստոսի 4-ի գիշերը հարձակվել են Ռուսաստանի Լենինգրադի մարզի Կրասնի Բոր գյուղում գտնվող Wildberries-ի պահեստի վրա, ինչի հետևանքով այնտեղ խոշոր հրդեհ է բռնկվել։

Ըստ Meduza-ի՝ հարվածից հետո կրակը արագ տարածվել է պահեստի տարածքում։ Դեպքի վայրում աշխատել են հրշեջ ծառայությունները, իսկ հրդեհի մարման աշխատանքները շարունակվել են մի քանի ժամ։ Տուժածների մասին պաշտոնական տեղեկություններ չեն հաղորդվել։

Լրատվամիջոցի տվյալներով՝ հուլիսի կեսերից ի վեր Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցրել Wildberries-ի շուրջ 20 պահեստի։ Այս հարձակումները տեղի են ունենում Ռուսաստանի տարածքում գտնվող լոգիստիկ և ենթակառուցվածքային օբյեկտների դեմ իրականացվող անօդաչու թռչող սարքերի հարվածների ֆոնին։

Թամարա Քալանթարյան