Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 20:00 03-08-2026

Մեխն էլ է իրենց ձեռքը, չագուչն էլ. Բեգոյան-Հայրումյան «փոխհրաձգություն»-ը շարունակվում է

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցում տեղի ունեցած ծառահատումները վերջին օրերին դարձել են հանրային խիստ քննարկումների և բուռն դժգոհությունների թեմա՝ կապված քաղաքային կանաչ տարածքների պահպանության խնդրի հետ։

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը պնդում է, որ հատվել են կենսունակ, կանաչ ծառեր, մինչդեռ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը հայտարարում է, որ ակտիվիստը կեղծ տեղեկություններ է տարածում և վարկաբեկում կառույցի աշխատանքը։

Էդուարդ Հայրումյանը նշում է, որ իր հասցեին հնչող մեղադրանքներն ու մեկնաբանությունները փորձում են տեղափոխել անձնական հարթություն, սակայն ինքը հրաժարվում է այդ ձևաչափից։ Նրա խոսքով՝ իր և Արմեն Բեգոյանի միջև անձնական հակամարտություն չկա։ «Եթե սա անձնական խնդիր լիներ, ես չէի առաջարկի նստել և ուղիղ եթերում խոսել։ Ես բազմիցս առաջարկել եմ հանդիպել ու քննարկել միայն փաստերը»,- ասում է Հայրումյանը։

Ակտիվիստը նաև հիշեցնում է Երևանի ավագանու որոշումը, համաձայն որի՝ յուրաքանչյուր ծառի հատումից առնվազն 15 օր առաջ պետք է ծառի վրա փակցվի իրազեկման թերթիկ։

Oragir.News-ի հետ զրույցում Արմեն Բեգոյանը չժխտեց, որ իրազեկման թերթիկների մասով ավագանու որոշում կա․ կոնկրետ նշված փողոցի ծառահատումների հետ կապված նա ասաց, որ փակցված են եղել, ավելին՝ նաև նախագիծն է եղել դրված, սակայն չի կարող հստակ ասել, թե երբ։

Վերջինս չի կիսում այն մոտեցումը, որ յուրաքանչյուր ծառահատման վերաբերյալ առանձին տեղեկատվություն պետք է հրապարակվի։ Միևնույն ժամանակ նա ընդունում է, որ խոշոր ծրագրերի դեպքում հնարավոր է նախապես հրապարակել ամբողջական տեղեկատվություն։

Թե ինչու «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը չի ցանկանում հանդիպել և Էդուարդ Հայրումյանի հետ հրապարակային քննարկել վիճահարույց հարցերը, վերջինս նշեց, որ դրա համար ունի իր պատճառները։

Մանրամասները՝ տեսանյութում։


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով