Ներքին Արտաքին 2 ամիս առաջ - 13:41 03-08-2026

Հարձակում՝ Երուսաղեմի Հայկական թաղամասի Սրբոց Հակոբյանց վանքի վրա

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Կիրակի գիշերը՝ ժամը 1:00-ի սահմաններում, Իսրայելի քաղաքացի հանդիսացող վեց կասկածյալներ հարձակվել են Երուսաղեմի Հին քաղաքի Հայկական թաղամասում գտնվող Սրբոց Հակոբյանց վանքի մուտքի վրա: Ականատեսների փոխանցմամբ՝ խմբի անդամները հերթով թքել են վանքի մուտքի ուղղությամբ: Նկատելով հարևանությամբ գտնվող տան պատուհանից տեղի ունեցածը տեսանկարահանող հայուհուն՝ նրանք սկսել են քարեր նետել պատուհանի ուղղությամբ և վիրավորական վանկարկումներ հնչեցնել:

Ինչպես հայտնում է Arab News-ը՝ հարձակման մասին ահազանգից հետո դեպքի վայր է ժամանել Իսրայելի ոստիկանությունը: Կիշլե ոստիկանական բաժանմունքի աշխատակիցները, Mabat 2000 տեսահսկման ստորաբաժանման աջակցությամբ, անմիջապես սկսել են որոնողական աշխատանքները և հայտնաբերել վեց կասկածյալի՝ հինգ անչափահասի և մեկ չափահասի: Բոլոր վեցին էլ ձերբակալել են վանքի ուղղությամբ քարեր նետելու և թքելու կասկածանքով:

Հարցաքննությունից հետո կասկածյալներից երեքին տեղափոխել են Երուսաղեմի հաշտարար դատարան՝ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությամբ, իսկ մյուս երեքին ազատ են արձակել սահմանափակող պայմաններով:

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով