Ներքին 2 ամիս առաջ - 12:39 02-08-2026

Երևանում տաք հետքերով վնասազերծել են բնակարանային գողերին, որոնց մոտ հայտնաբերվել է մի քանի միլիոն արժեցող գողոնը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 28-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հատուկ օպերացիա են իրականացրել, որի արդյունքում տաք հետքերով վնասազերծել են Երևանում բնակարանային գողություն կատարողներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը նշված բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Արմավիրի մարզի բնակիչներ 40-ամյա Արմեն Ա.-ն, 35-ամյա Արտակ Ա.-ն, 42-ամյա Արթուր Ա.-ն և Երևանի բնակիչ 36-ամյա Հրաչյա Մ.-ն նախօրոք պլանավորելով Երևանում իրականացրել են բնակարանային գողություն։

Տեղում Երևանի քրեական ոստիկանները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ, հետո արդեն համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկների հետ՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Կարեն Գրիգորյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ, հատուկ պլան են մշակում, ապա հերթական անգամ օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ բնակարանային գողերը Ազատության պողոտայից ուղղություն են վերցրել դեպի Մաշտոցի պողոտա։ Տեղում քրեական ոստիկաններն ու ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները Մաշտոցի պողոտա Սարյան փողոցի խաչմերուկում բնակարանային գողություն կատարելու կասկածանքով վնասազերծում են Արթուր Ա.-ին, ով եղել է «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով։

Արդեն Երևանի քրեական ոստիկանությունում Արմեն Ա.-ի մոտ հայտնաբերվում է Ազատության պողոտայի շենքերից մեկի բնակչի բնակարանից հափշտակված ընդհանուր 2.14 գրամ քաշով տոպրակ, որի մեջ հայտնաբերվում են ադամանդի նմանվող քարեր, իսկ արդեն «Hyundai Elantra»-ի սրահում՝ տեսանելի հատվածում, հայտնաբերվում է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ լինում են նշված բնակարանից գողացված թանկարժեք իրեր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալներից Արթուր, Արմեն, Արտակ Ա․-երն ազգականներ են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով