Ներքին Խոսք 2 ամիս առաջ - 23:42 01-08-2026

Գագիկ Ղազինյանի վաստակած բարձր հարգանքը չի կարող ստվերվել էժանագին հաշվեհարդարներով․ Արման Թաթոյան

Գագիկ Ղազինյանն ակադեմիկոսի, վաստակավոր իրավաբանի կոչմանն իրական արժանի մարդ է: Նա Հայաստանի իրավաբանական կրթության մի ամբողջ դարաշրջանի մասին է․ գերլ է «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

Գագիկ Ղազինյանը կայացրեց ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, դուրս բերեց այն միջազգային ասպարեզ, ուսանողին միշտ ոգեշնչում էր, երբեք անտեսված չէր թողնում: Գագիկ Ղազինյանից սովորել եմ նրա ամենակարևոր պատգամը` չդավաճանել իրավաբանի մասնագիտությանն ու սկզբունքներին։
Ցավալին այն է, որ այսօր կան բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք իրենց մասնագիտական կայացման ու առաջխաղացման համար պարտական են հենց պարոն Ղազինյանին, բայց անմիջականորեն ներգրավված են Ղազինյանների ընտանիքի նկատմամբ հետապնդումներին կամ ունեն դրանք կանխելու հնարավորություն, բայց ոչինչ չեն անում` հանուն սեփական շահերի։

Պարոն Ղազինյանը եղել է իմ գիտական ղեկավարը, ինչպես նաև իմ աշխատանքային ղեկավարը, երբ ասպիրանտուրայում սովորելուն զուգահեռ 2005թ. սկսեցի դասավանդել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։ Նրա ներդրումն իմ մասնագիտական և մարդկային որակների ձևավորման գործում անգնահատելի է:

ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետից Գագիկ Ղազինյանին հեռացնելու քայլը չափազանց ցածր է: Այն բարձր հարգանքը, որ Գագիկ Ղազինյանը վաստակել է, չի կարող ստվերվել էժանագին հաշվեհարդարներով։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է