Ներքին Միտք 2 ամիս առաջ - 13:46 01-08-2026

Իշխանության քարոզչությունը սկսել է «թավշյա» արշավ Հայաստանի հանրային գիտակցության դեմ. քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարության, որ Հայաստանն ընդհուպ միջզգային արբիտրաժով կլուծի հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարման հարցը՝ Ռուսաստանից այդ իրավունքը վերցնելը, ռուսները հայտարարեցին, որ այդ դեպքում հետ կպահանջեն իրենց ներդրումները։

Կպահանջեն, թե ոչ, այլ հարց է։ Իսկ գուցե ի վերջո այլ բան կուզեն՝ կառավարման իրավունքից ավելի հաշտ հրաժարվելու դիմաց, իսկ գուցե դատարանը՝ արբիտրաժը չբավարարի այդպիսի պահանջ։ Հարցը դա չէ։

Հարցը այն է, որ իշխանության քարոզչությունը սկսել է «թավշյա» արշավ Հայաստանի հանրային գիտակցության դեմ, ներկայացնելով, թե իբր պայմանագրով նախատեսված չէ ներդրումների փոխհատուցում կամ վերադարձ։

Թվում է, թե ամուր փաստարկ է։ Բայց, ամբողջ հարցն այն է, որ խոսքը «ըստ պայմանագրի» հետ պահանջելու մասին չէ, այլ այն մասին, որ, եթե Երեւանը պարզապես դնի իրավունքի վերանայման հարց՝ պայմանագրի ժամկետի ավարտից առաջ, ապա դրա համար կամ պետք է ներկայացնի շատ ծանրակշիռ պատճառ եւ հիմք, կամ հակառակ կողմը արդեն կարող է պահանջել մինչ այդ արված ներդրումների փոխհատուցում, ու կապ չունի՝ պայմանագրում նշված է, թե ոչ։

Արբիտրաժը լոկ պայմանագրի կետերի համաձայն որոշում կայացնելու ատյան չէ, այլ դատական ատյան, որտեղ գործում են նաեւ ամենատարբեր փաստարկներ, նախադեպեր, իրավագիտությունը՝ իր աբողջ փիլիսոփայությամբ, որը ամենեւին լոկ 1+1 մաթեմատիկա չէ։

Ինչո՞ւ եմ ասում սա։ Որովհետեւ, այդօրինակ «շուստրիությունները» Հայաստանի հանրության գիտակցության մեջ իբրեւ «ինքնիշխան քաղաքականության» եւ «պետական արժանապատվության» նորմ դարձնելը, ընդամենը քայքայեու է Հայաստանի ինտելեկտուալ դիմադրունակության եւ կենսունակության հեռանկարը, այլ ոչ թե իրական ինքնիշխանությունը։

Իսկ առայժմ, Նիկոլ Փաշինյանը չի ներկայացրել կոնցեսիան վերանայելու որեւէ ծանրակշիռ հիմք, բացի այն, որ հայտարարել է, թե «որոշ երկրներ դժգոհ» են։

Սա է այստեղ կարեւորագույն հացը, այլ ոչ թե այն, թե ով կկառավարի հայկական երկաթուղին, որովհետեւ Հայաստանի հանրապետությունը բոլոր պարագաներում ունի իր շահերը պաշտպանելու ինստիտուցիոնալ լծակներ։ Երբ այդ ամենի փոխարեն գործի է դրվում «շուստրիությունը», որպես կոնցեպտ, ապա այդ պարագայում տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանն ինքն է դառնում ուրիշի լծակ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով