Ներքին 2 ամիս առաջ - 12:19 01-08-2026

Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո․ Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը՝ մայրիկի ծննդյան առիթով

Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի դուստրը՝ Մարինեն, ինստագրամյան իր էջում գրառում է արել՝ շնորհավորելով իր մայրիկի ծննդյան տարեդարձը:

«Այսօր իմ կյանքի ամենակարևոր մարդու՝ իմ Մամայի ծննդյան օրն է։ Ուզում եմ պարզապես ասել, որ այն ամենաբարդ ու ամենածանր փորձությունների միջով, որ դու անցար և դեռ շարունակում ես անցնել, երբեք չկորցրեցիր քո բարությունը, սերն ու ուժը։ Դու միշտ մնացիր մեր ամենամեծ հենարանը և ամենալավ Մաման։ Չկա այնպիսի բառ, որով կկարողանամ նկարագրել, թե որքան եմ քեզ սիրում և որքան շնորհակալ եմ քեզ համար։

Քո ուժը, համբերությունն ու անսահման սերը ամեն օր հիշեցնում են, թե ինչ մեծ բախտ ունենք, որ հենց դու ես մեր Մաման։

Մամ ջան,թող կյանքը քեզ վերադարձնի այն ամբողջ սերը, բարությունն ու նվիրվածությունը, որ դու միշտ տվել ես մեզ։

Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո Սիրո… Գիտեմ, որ ոչ մի բառ չի կարող լրացնել այդ դատարկությունը, բայց նաև գիտեմ, թե որքան մեծ է այն սերը, որը դուք միշտ ունեցել եք միմյանց հանդեպ։ Այդ սերը չի ավարտվում, այն պարզապես այլ կերպ է շարունակում ապրել՝ հիշողությունների, ապրումների ու մեր սրտերում։Մամ ջան, թող այս օրը, որքան էլ ծանր լինի, քեզ հիշեցնի, թե որքան սիրված ես եղել և որքան սիրված ես այսօր։

Ծնունդդ շնորհավոր, իմ ամենաթանկ մարդ։ Անսահման սիրում եմ քեզ»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան