Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 11:57 01-08-2026

Փաշինյանի գալու օրը ափալ-թափալ փոսերը կդզեն, էն մարդն ի՞նչ գիտե, որ մենք խնդիր ունենք. գյուղացի

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Փոշոտ, քանդված ճանապարհներ, կիսաքանդ ու դատարկ տներ. այսպիսին է առաջին տպավորությունը Շիրակի մարզի սահմանամերձ Արդենիս գյուղի մասին։ Գյուղը կտրված է քաղաքից, մարդիկ ձմռանը երթևեկելու համար իրենց տեղաշարժը կազմակերպում են տրակտորներով։

Խնդիրները, կարծես, քիչ էին, հիմա էլ կայծակի և կարկուտի պատճառով գյուղում լուսավորություն չկա։ Գյուղից հեռացողները շատ են, որովհետև իրենց «ծերացող» գյուղում այլևս ոչ մի հեռանկար չեն տեսնում։

Գյուղացիները Oragir.News-ի հետ զրույցում պատմել են իրենց գյուղի խնդիրների և անհանգստությունների մասին։

Ահարոն Ղարիբյանը սրտնեղում է, որ իրենց գյուղն այսպիսի անմխիթար վիճակում է։ Ասում է՝ Նիկոլ Փաշինյանին ճիշտը չեն զեկուցում, թե ինչ իրավիճակ է գյուղերում. «Փաշինյանի գալու օրը ափալ-թափալ փոսերը կդզեն, էն մարդն ի՞նչ գիտե, որ մենք խնդիր ունենք»։

Գյուղի մեկ այլ բնակիչ էլ պատմում է, թե իրենց ամենօրյա առօրյան ինչ փորձությունների միջով է անցնում, և ինչ դժվարություններ են հաղթահարում անգամ ամենապարզ կենցաղային խնդիրները լուծելիս։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով