Ներքին 1 ամիս առաջ - 18:13 31-07-2026

Արեգնազ Մանուկյանի գործով անհապաղ քննության ենթակա բողոքը դեռևս որևէ դատավորի չի մակագրվել․ փաստաբան

2 շաբաթ է անցել, բայց Արեգնազ Մանուկյանի ապօրինի կալանավորման դեմ բերված և անհապաղ քննության ենթակա բողոքը դեռևս վերաքննիչ դատարանի որևէ դատավորի չի մակագրվել:

Այս մասին հայտնում է փաստաբան Տաթևիկ Սողոյանը:

«Պատճառը այն նույն դատավորի Մանվել Շահվերդյանի «փայլուն» աշխատանքն է, որի պատճառով գործի նյութերը օրենքով սահմանված կարգով չեն փոխանցվել վերաքննիչ դատարան: Այն նույն դատավորի, ում որոշմամբ 13 տարեկան աղջիկ երեխան զրկված է մոր հետ շփվելու իրավունքից»,- նշում է փաստաբանը: