Ներքին Միտք 2 ամիս առաջ - 21:55 30-07-2026

Հնարավոր է՝ Լիպարիտին ձերբակալեն, բայց հանրությանը չե՛ն ներկայացվելու «անհերքելի ապացույցներ», որովհետև դրանք պարզապես գոյություն չունեն

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը.

Երկրի ղեկին փաստացի նստած մարդը հրապարակավ մեղադրում է ընդդիմադիր ուժի ներկայացուցչին ծայրահեղ անընդունելի արարքի մեջ (նույնիսկ էական էլ չէ՝ ենթադրյալ հանցանքի՞ մասին է խոսքը, թե՞ ոչ)։

Ո՞րը կլիներ հաջորդ քայլը ժողովրդավարական երկրում - կա՛մ պիտի հանրությանը ներկայացվեին անհերքելի ապացույցներ, կա՛մ էլ պիտի այդ ղեկավարը հրաժարական տար։ Տերցիում նոն դատուր։

Ո՞րն է լինելու հաջորդ քայլը նիկոլըստանում - քրեական օրենսգրքի ինչ-որ տարօրինակ մեկնաբանմամբ՝ քրեական վարույթ է նախաձեռնվելու, մի 30 քննիչի մասնակցությամբ քննչական խումբ է ձևավորվելու, վաղը - մյուս օրը գնալու են Լիպարիտենց տուն խուզարկության, հավաքելու են բոլոր հեռախոսները, պլանշետներն ու ֆլեշկաները, հնարավոր է՝ նաև ձերբակալեն ու տանեն կալանքի։

Ու ամենակարևորը - հանրությանը չե՛ն ներկայացվելու «անհերքելի ապացույցներ», որովհետև, նախորդող փորձը ցույց է տալիս, նման ապացույցներ պարզապես գոյություն չունեն։

Լիպարիտ ջան, պի՛նդ կաց։
ՀԳ. Որ 3 օրից հրաժարական տա՝ չխաբնվեք։ Դա ձևական հրաժարական է լինելու։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին