Ներքին 2 ամիս առաջ - 13:26 30-07-2026

Գյումրիում բերման է ենթարկվել «Հայաստան» դաշինքի շտաբի պատասխանատուն

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Oragir.News-ի տեղեկություններով՝ այսօր Գյումրիում բերման է ենթարկվել «Հայաստան» դաշինքի շտաբի պատասխանատու Աշոտ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ դատարանի որոշմամբ շտաբի մեկ այլ պատասխանատու Մարտուն Հովհաննիսյանի նկատմամբ կիրառվել էր տնային կալանք։ Թեև պաշտոնական մեկնաբանություն դեռևս չկա, թե ինչ գործի շրջանակում կամ ի՞նչ հիմքով է բերման ենթարկվել «Հայաստան» դաշինքի շտաբի պատասխանատուն, Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ դա ենթադրյալ կաշառք տալու-ստանալու գործի շրջանակում է։

Աշոտ Խաչատրյանը գործարար է, Գյումրիի ՏԻՄ ընտրություններին «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակով ավագանու անդամի թեկնածու։

Հիշեցնենք, որ երեկ էլ ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, մտավորական, արցախյան պատերազմների մասնակից Արա Նախշքարյանը։ Նշենք, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։ Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով