Ներքին 2 ամիս առաջ - 22:30 29-07-2026

Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը

Երևանի քաղաքապետարանը մի «հետաքրքիր» փաստարկ է գտել, որով փորձում է արդարացնել իր անգործությունը հնդիկ մոպեդավարի սպանության գործում։

Oragir.News-ի հետ զրույցում բանավոր, իսկ վերջերս նաև ավագանու անդամին տրված գրավոր պատասխանում Տիգրան Ավինյանի ղեկավարած հիմնարկը նշել է, որ դժբախտ մոպեդավարի գլխին ընկած և նրան սպանած բարդին գտնվել է մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքում, հետևաբար պատկան մարմինները այդ մասով ո՛չ կանխարգելիչ անելիք են ունեցել, ո՛չ էլ հետագա դեպքերի պատասխանատուն են։

Սա, իհարկե, պարզապես փաստարկ է քրեական վարույթից խուսափելու համար, բայց նույնիսկ այս տրամաբանությունը նշանակում է, որ քաղաքապետարանն իրեն պետք է մեղավոր համարի Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի համար։

Գագիկ Ծառուկյանի առյուծներին և այլ կենդանիներին տեղաշարժելիս այդ գործողությունները ո՞ր տարածքում են իրականացրել` պետակա՞ն, թե՞ մասնավոր։ Որքանով հայտնի է` Ծառուկյանի առանձնատունը դեռևս ծերանոց չի դարձել, և ինչպես բարդու, այնպես էլ այս դեպքում այն մասնավորի տարածքում է, հետևաբար, համաձայն քաղաքապետարանի սույն գրության (տե՛ս փաստաթուղթը) տրամաբանության, առյուծների հետ կապված բոլոր արարքները եղել են ապօրինի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով