Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 18:54 29-07-2026

Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է

Ֆասթ Բանկը ս․թ․ հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը մասնակցում է Սևան ստարտափ սամմիթ 2026-ին որպես
ռազմավարական գործընկեր։ Միջազգային բիզնես ֆորումը մեկ հարթակում համախմբել է ստարտափների հիմնադիրների, ներդրողների, տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների և նորարար գաղափարներ ունեցող երիտասարդների աշխարհի տարբեր երկրներից:

Ֆասթ Բանկը միջազգային բիզնես ֆորումին ներկայացել է առանձին տաղավարով, որտեղ այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալ Բանկի նորարարական ֆինանսական լուծումներին, թվային պրոդուկտներին և քարտային առաջարկներին։

Այս տարի ևս Բանկը սամմիթի մասնակիցների համար պատրաստել է հատուկ առաջարկներ. միջոցառման ողջ ընթացքում Visa Gold պրեմիում դասի ԱկնՔարտը հնարավոր է պատվիրել Ֆասթ Բանկի մոբայլ հավելվածով՝ ամբողջությամբ անվճար սպասարկմամբ։ Իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար տաղավարում կներկայացվի Business Digital Mastercard ԱկնՔարտը, որը ևս հնարավոր է ձեռք բերել անվճար։

Ֆասթ Բանկի տաղավարի այցելուներին սպասում են ինտերակտիվ խաղեր, նվերներ և անակնկալներ։
Հավելենք, որ Սևան ստարտափ սամմիթն ամենամյա փառատոն է, որը տեղի է ունենում Սևանա լճի ափին․ ֆորումն ամեն տարի համախմբում է 60 երկրներից ավելի ստարտափ թիմերի և մասնակիցների ամբողջ աշխարհից և համարվում է տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական համաժողովը։ Ֆասթ Բանկը թվային միտումներով առաջնորդվող բանկ է և կարևորում է իր ներդրումն ու մասնակցությունը ՏՏ ոլորտի համաժողովներին։

Ֆասթ Բանկը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում