Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 14:40 29-07-2026

Եթե եղբայրը մեղավոր է, Հայկ Կոնջորյանը պետք է հեռանա. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի շուրջ ծագած միջադեպը շարունակում է քննարկումների թեմա մնալ։ Համացանցում տարածված տեսանյութերից հետո հարց է առաջացել՝ արդյոք տեղի ունեցածը կարո՞ղ է ազդել Հայկ Կոնջորյանի՝ Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրվելու գործընթացի վրա։

Oragir.News-ը Երևանի փողոցներում քաղաքացիներին հարցրել է՝ արդյոք Հայկ Կոնջորյանը, եղբոր շուրջ ստեղծված իրավիճակից հետո, այնուամենայնիվ կդառնա՞ ԱԺ փոխնախագահ, թե՞ պետք է հրաժարվի այդ պաշտոնից։

Քաղաքացիների մի մասը համոզված է, որ միջադեպը չի ազդի նրա քաղաքական ապագայի վրա՝ նշելով, որ ընտանիքի անդամի գործողությունները չպետք է անմիջապես կապվեն քաղաքական գործչի հետ։

«Ի՞նչ կապ ունի իր եղբայրը։ Եթե եղբայրը հանցագործություն է արել, ինչո՞ւ ինքը պետք է հրաժարական տա»,- նշել է հարցման մասնակիցներից մեկը։

Մյուս քաղաքացիները, սակայն, կարծում են, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք պետք է առավել պատասխանատու լինեն նման իրավիճակներում։ «Եթե եղբայրը մեղավոր է, պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել։ Եթե մեղավոր է, կարծում եմ՝ պետք է մի կողմ քաշվի կամ չմասնակցի քաղաքական գործընթացներին»,- ասել է քաղաքացիներից մեկը։

Հարցման մասնակիցների մի մասը նշել է նաև, որ միջադեպը պետք է գնահատել ոչ թե քաղաքական շահերի, այլ իրավական տեսանկյունից։ «Եթե մարդուն ծեծել են, դա լավ բան չէ։ Ամեն ինչ պետք է օրենքի սահմաններում լուծվի, ոչ թե նման ձևով»,- նշել է քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ ընդգծել է, որ եթե Ավետ Կոնջորյանը մեղավոր չէ, ապա նրա եղբայրը կարող է շարունակել զբաղեցնել քաղաքական պաշտոնը։ «Եթե եղբայրը որևէ մեղք չունի, մյուս կողմն է հանցագործ, ապա կարծում եմ՝ կարող է շարունակել իր պաշտոնը զբաղեցնել»,- ասել է նա։

Հիշեցնենք՝ Ավետ Կոնջորյանի ծեծի ենթարկվելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով։ Միջադեպի շրջանակում երկու անձ ձերբակալվել է։

Մանրամասները` տեսանյութում:

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան