Արտաքին 2 ամիս առաջ - 09:37 29-07-2026

Ռուսաստանում վառելիքային ճգնաժամի ֆոնին կտրուկ աճել է էլեկտրամոբիլների պահանջարկը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ռուսաստանում տիրող վառելիքային ճգնաժամը հանգեցրել է էլեկտրական ավտոմեքենաների նկատմամբ սպառողական հետաքրքրության կտրուկ աճի։
Տվյալները ցույց են տալիս, որ հունիսի 29-ից հուլիսի 19-ն ընկած ժամանակահատվածում նոր էլեկտրական մեքենաների վաճառքը 1.8 անգամ գերազանցել է տարվա առաջին կիսամյակի շաբաթական միջին ցուցանիշը։

Ինչպես հայտնում է Meduza-ն, գնորդների
հետաքրքրությունը անմիջապես կապված է բենզինի պակասի հետ։ Fresh ավտոսրահների ցանցի հիմնադիր Դենիս Միգալի խոսքով՝ վառելիքի դեֆիցիտը կտրուկ մեծացրել է վաճառքի ծավալները.
«Մինչև վերջերս այս ապրանքն այդքան էլ մեծ պահանջարկ չուներ։ Սակայն այնպիսի խնդիրները, ինչպիսիք են մայրուղիներում լիցքավորման կայանների սակավությունը կամ ձմռանն էներգիայի բարձր ծախսը, երկրորդ պլան են մղվում բենզալցակայաններում անջատված ցուցանակների ֆոնին»։

Ավելի վաղ The Bell-ը հայտնել էր, որ Ռոսատոմի լիցքավորման ցանցում էլեկտրական տրանսպորտային միջոցների օգտագործումը հուլիսի սկզբին նախորդ ամսվա համեմատ աճել է 80%-ով։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան