Արտաքին 2 ամիս առաջ - 21:39 28-07-2026

Ուկրաինայի կողմից իրանական նավի վրա հարձակումը «ագրեսիայի ակտ» է. Զախարովա

Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Աստրախանից քաղաքացիական բեռով ուղևորվող իրանական առևտրային նավի վրա ագրեսիայի ակտ է, նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կիևի ռեժիմի կողմից Աստրախանից քաղաքացիական բեռով ուղևորվող իրանական առևտրային նավի վրա իրականացված հարձակումը ագրեսիայի ակտ է, որը ոտնահարում է միջազգային իրավունքի նորմերը։ Նման հանցավոր գործողությունները վկայում են Կիևի ռեժիմի՝ ահաբեկչական գործողությունների աշխարհագրությունն ընդլայնելու ակնհայտ ձգտման մասին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով իրանական նավի վրա հարձակման վերաբերյալ ԶԼՄ-ների հարցին։

Զախարովայի խոսքով՝ Կասպից ծովում քաղաքացիական նավերի վրա հերթական հարձակումը վկայում է, որ մերձկասպյան երկրների տարածաշրջանային անվտանգության համար ստեղծվում է ակնհայտ սպառնալիք։

Նա նշել է, որ Կասպից ծովը պետք է զերծ մնա ցանկացած ռազմական միջադեպերից և մնա խաղաղության, բարիդրացիության ու համագործակցության գոտի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան