Ներքին Միտք 2 ամիս առաջ - 20:53 28-07-2026

Ադրբեջանն ու Ռուսաստանը չեն ճանաչում մեր ընտրությունների արդյունքները, այլապես հանրաքվե չէին պահանջի. Թաթուլ Հակոբյան

Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան էջի գրառումը.

Գեղջկական մտորումներ

Իր անկախության 35-րդ տարում Հայաստանը կանգնել է առնվազն երկու պետությունների կողմից հանրաքվե անցկացնելու ճնշման տակ:

Ադրբեջանը չի ստորագրում Վաշինգտոնում մեկ տարի առաջ նախաստորագրված թուղթը, քանի դեռ Հայաստանը իր Սահմանադրությունից չի հանել Անկախութան Հռչակագրին հղումը:

Սա քիչ էր, հիմա էլ Ռուսաստանն է հանրաքվե պահանջում և հայ հանրությանն առաջարկում ընտրություն կատարել՝ կամ ԵՄ կամ ԵԱՏՄ:

2013-ին գրեթե նույն վիճակն էր: Հանրաքվեի կարիք չեղավ, քանի որ մեկ գիշերը բավարար եղավ, որպեսզի Սերժ Սարգսյանը հրաժարվի ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումից:

Գործող իշխանությունները այլ մարտավարություն են ընտրել: Դեմոնստրատիվ Պուշկին են կարդում, զանգում Պուտինին...

Պատկերացրեք, որ ես նույնպես ուզում եմ, որ վաղն արթնանամ, Փարիզի տոմս առնեմ ու գնամ Ելիսեյան դաշտերում քայլեմ, մի բաժակ սուրճ խմեմ: Իրականում, ես դա կարող եմ անել, քանի որ և՛ Շենգեն, և՛ ԱՄՆ գնալու վիզա ունեմ տարիներով:

Ես էլ եմ ուզում, որ մեր ծիրանը հատով եվրոպական սուպերմարկետներում վաճառվի, այլ ոչ արկղերով Մոսկվայի շուկաներում:

Ես էլ եմ ուզում, Պապոյանից ոչ պակաս, որ մեր ձուկը մեր գինիների հետ լինի Լոնդոնի ու Բեռլինի ռեստորանների ճաշացանկում:

Բայց իրականությունն այն է, որ մեր ձուկն ու գինին վաճառվում է Լիպեցկի ու Բառնաուլի ճաշարաններում:

Մեր իշխանությունները, անշուշտ, ճիշտ են անում, որ զանգում են Պուտինին, քանի որ եվրոպացի չինովնիկների պատրաստած ծիրանի ջեմը հարց չի լուծում:

Փաստացի, Ադրբեջանն ու Ռուսատանը չեն ճանաչում մեր ընտրությունների արդյունքները, այլապես հանրաքվե չէին պահանջի:

Ու մի հարց էլ կա: Երբ Ռուսաստանը ամեն օր հայկական որևէ ապրանքի մուտքը արգելում է, ինչու Հայաստանի իշխանությունները չեն արգելում որևէ ռուսական ապրանք:
Սա էլ է՞ անկախության և ինքնիշխանության ցուցիչ:

Թ. Հ.
28-ը հուլիսի, 2026թ, Դովեղ

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող