Ավելին 2 ամիս առաջ - 14:05 27-07-2026

ChatGPT-ն օգտատերերին կենuազենք ստեղծելու քայլ առ քայլ հրահանգներ է տրամադրել

OpenAI ընկերության ChatGPT արհեստական ​​ինտելեկտի մոդելն օգտատերերի հարցումներով մանրամասն և ճշգրիտ հրահանգներ է տրամադրել կենսաբանական զենքի և թույների ստեղծման վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Wall Street Journal (WSJ) թերթին։

Հրատարակության տվյալներով՝ օգտատերերի հարցումների թվում եղել են հարցեր պաթոգենների ցանման, պատվաստումների նկատմամբ կայուն կարմրուկի վիրուսի ձևափոխման, ինչպես նաև միջազգային պայմանագրերով արգելված թույնի՝ ռիցինի պատրաստման մասին։ Դեպքերից մեկում օգտատերը, ստանալով նման բնույթի հրահանգներ, հիշատակել էր իր ծնողներին սպանելու մտադրության մասին։ OpenAI ընկերությունն արգելափակել է այդ օգտատերերի հաշիվները, սակայն իրավապահ մարմիններին չի ծանուցել իրավիճակի մասին, քանի որ ԱՄՆ-ում մինչ օրս չկան դաշնային օրենքներ, որոնք ԱԲ ընկերություններին պարտավորեցնեն տեղեկացնել նման միջադեպերի մասին։
Աղբյուրները հրատարակությանը հայտնել են, որ չաթ-բոտի պատասխաններն ուսումնասիրվել են ահաբեկչության և կենսաբանության ոլորտի փորձագետների կողմից։ Նրանց կարծիքով՝ հրահանգներից մի քանիսը եղել են «մահացու ճշգրիտ»։

Ինչպես նշում է WSJ-ն, ԱՄՆ Սպիտակ տան և Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են կենսաբանական զենքի մշակման համար ԱԲ-ի օգտագործման սպառնալիքը դեռևս Ջո Բայդենի նախագահական ժամկետում։ ԱՄՆ կառավարությունը փորձում է խստացնել վերահսկողությունը ԱԲ մոդելների նկատմամբ: Թերթի տեղեկություններով՝ ԱՄՆ դաշնային օրենքները ԱԲ ընկերություններին պարտավորեցնում են հետևել, որպեսզի մոդելները չօգտագործվեն երեխաների մասնակցությամբ պոռնոգրաֆիկ նյութեր ստեղծելու համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»