Սպորտ 1 ամիս առաջ - 20:10 26-07-2026

Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանի 3-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում

Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը երրորդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում:

Անգլիայի Բոլթոն քաղաքում անցկացված Real Boxing Champions (RBC)-ի կազմակերպած բռնցքամարտի երեկոյում Անի Հովսեփյանը մենամարտեց 29-ամյա չեխ բռնցքամարտիկ Յոհանա Ռայմոնտի հետ և հաղթանակի հասավ մրցավարների միաձայն որոշմամբ:

Անի Հովսեփյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտում ներկայացնում է Հայաստանը: Նախորդ մենամարտը տեղի է ունեցել 2025 թ. հոկտեմբերին Երևանում, որտեղ նա պարտության է մատնել սերբ Քսենյա Մեդիկին:

Անի Հովսեփյանն անկախ Հայաստանի բռնցքամարտի առաջին կին Եվրոպայի չեմպիոնն է և պրոֆեսիոնալ ռինգում Հայաստանը ներկայացնող առաջին կին բռնցքամարտիկը: