Արտաքին 2 ամիս առաջ - 13:44 26-07-2026

ԱՄՆ ռազմական օբյեկտներին հարվածների ընթացքում ոչնչացվել է ամերիկացի ավելի քան 200 զինծառայող. ԻՀՊԿ

Իրանը երկու երկրների միջև հրադադարի ավարտից հետո Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտներին հասցված հարվածների ընթացքում ոչնչացրել է ավելի քան 200 ամերիկացի զինծառայողի։

Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի ստորաբաժանում հանդիսացող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին։

««Նասր-2» գործողության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը գերազանցում է 200-ը։ Վիրավորների թիվը զգալիորեն ավելի մեծ է»,- հայտարարել է Մոհեբին, որի խոսքերը փոխանցում է իրանական Tasnim գործակալությունը։

Նա հավելել է, որ այս պահի դրությամբ Իրանը հարվածներ է հասցրել ամերիկյան զորքերի տեղակայման ութ կենտրոնների, ինչպես նաև ոչնչացրել է 20 տարբեր պահեստային օբյեկտներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում