Ներքին Խոսք 2 ամիս առաջ - 23:50 25-07-2026

Առաջինը ձեզ պիտի կարգի հրավիրեն․ Արման Պետրոսյան

44-օրյա պատերազմի մասնակից Արման Պետրոսյանի գրառումը․

Էս մարդիկ ԶՈւ-ում կայանալու խնդիր ունեն։

Առաջինը ձեզ պիտի կարգի հրավիրեն։

Այսօր ԳՇ պետը հանդիպել է սերժանտական անձնակազմի և դիրքերի ավագների հետ։ Քննարկման հիմնական թեման եղել է կարգապահությունը, կանոնակարգը, բանակում քրեական ենթամշակույթի վերացումը և ոչ մարտական կորուստների նվազեցումը։

Ու այստեղ է, որ մի հարց է առաջանում.

Եթե կարգապահության մասին խոսող բարձրաստիճան զինվորականի կողքի ՊՆ խոսնակը ներկայանում է թափթփված, չսափրված ու ոչ կանոնադրային տեսքով, մի քանի օր առաջ էլ փոխնախարարն էր ջրվորի մայկով պարգևատրում, ապա ինչպե՞ս պետք է պաշտոնյայի խոսքը համոզիչ ու ազդեցիկ լինի։

Բանակում կարգապահությունը սկսվում է անձնական օրինակից։ Եթե հրամանատարը կամ պատասխանատու պաշտոնյան սեփական օրինակով չի պահպանում այն պահանջները, որոնց մասին խոսում ու պահանջում է, ապա դժվար է ակնկալել, որ դրանք կկիրառվեն ստորաբաժանումներում։

Հ.Գ. Հետաքրքրական է նաև այն, որ հենց հիմա հիշեցին ու որոշեցին պատասխանատու անձնակազմին հիշեցնել կարգուկանոնի մասին, երբ ոչ մարտական պայմաններում հերթական զոհն ունեցանք։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է