Ներքին Միտք 2 ամիս առաջ - 17:08 25-07-2026

Աշոտյանը բերդում է, որովհետև այդպես է որոշել մեկ մարդ․ Զոհրաբյան

Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ծննդյան օրն է, Աշոտյանը տարեդարձը նշում է ՔԿՀ-ում։ Այս առիթով ֆեյսբուքյան գրառում է կատարել ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշելով՝ Աշոտյանը բերդում է, որովհետև այդպես է որոշել մեկ մարդ։

«Ես չեմ հիշում ավելի վատ ժամանակներ, քան հիմա է։ Բայց մի բանում ես վստահ եմ՝ բումերանգի թարս սալտոյից ոչ մեկը չի պլստալու։ Արմենը հերթական անգամ իր ծննդյան օրը բերդում է։ Վերջին 4 տարում երեք անգամ Արմենն իր ծննդյան օրը եղել է բերդում, մեկը՝ տնային կալանքի տակ։

Արմենը բերդում է, որովհետեւ այդպես է որոշել մեկ մարդ։

Բայց, իրապես, ազատ մարդ կարելի է լինել ու էդպիսին մնալ նաեւ բերդի 3 մետրանոց խցում, ինչպես Ռուբենն ու մյուսներն են Բաքվի բերդում ու Արմենը՝ Երեւանի բերդում։

Արմեն ջան, էս էլ կանցնի։
Ծնունդդ շնորհավո՛ր»,- գրել է Զոհրաբյանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել