Արտաքին 4 տարի առաջ - 14:18 08-11-2021

Իլոն Մասկը կվաճառի իր բաժնետոմսերի 10 տոկոսը. այդպես են որոշել օգտատերերը

Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկը, ով այժմ համարվում է աշխարհի ամենահարուստ մարդը, պետք է վաճառի իրեն պատկանող բաժնետոմսերի մոտ 10 տոկոսը։ Հօգուտ դրա հանդես է եկել Մասկի Twitter-ում հարցման մասնակիցների գրեթե 58 տոկոսը, որը կազմակերպել է անձամբ միլիարդատերը։

Մասկը շաբաթ օրը Twitter-ում գրել է, որ կվաճառի իր բաժնետոմսերի 10 տոկոսը, եթե օգտատերերը հավանություն տան այդ գաղափարին: Հարցմանը մասնակցել է ավելի քան 3,5 միլիոն օգտատեր, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Ես պատրաստ էի համաձայնել ցանկացած ելքի հետ»,- ասել է Մասկը քվեարկության ավարտին։

Հարցման անցկացումը նա բացատրել է նրանով, որ «վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ չիրացված շահույթը հարկերից խուսափելու միջոց է», ուստի նա մտածել է Tesla-ի իր բաժնետոմսերի 10 տոկոսը վաճառելու մասին։ Նա ընդգծել է, որ չի ստանում աշխատավարձ կամ հավելավճար, այլ ունի միայն բաժնետոմսեր։ Օպցիոնները հաշվի առնելով՝ Մասկին է պատկանում Tesla-ի՝ աշխարհի ամենաթանկարժեք ավտոմեքենաների ընկերության բաժնետոմսերի 23 տոկոսը, որի շուկայական արժեքը վերջերս գերազանցել է 1 տրիլիոն դոլարը: Reuters-ի հաշվարկով՝ Մասկի բաժնետոմսերի 10 տոկոսն արժեցել է մոտ 21 միլիարդ դոլար ուրբաթ օրը առուվաճառքի ավարտի պահին:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել