Ներքին 2 ամիս առաջ - 15:06 25-07-2026

Կյանքիս կեսին 5 պակաս. Ռաֆայել Երանոսյանը նշում է ծննդյան 45-ամյակը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասան, հումորիստ Ռաֆայել Երանոսյանն այսօր նշում է ծննդյան 45-ամյակը։ Հոբելյանական օրվա առթիվ դերասանը սոցիալական էջերում տեսանյութ է հրապարակել՝ կից կիսվելով իր մտքերով.

«Այլևս 45 տարեկան… Ամեն տարի՝ ծննդյանս օրը, վերանայում եմ անցնող տարիս ու անցած տարիներս: Լավագույնը, որը ամփոփման ընթացքում ինձ միշտ ուրախացնում է, իմ սիրած մասնագիտությամբ աշխատանքս է, իմ էներգիայի աղբյուր սիրելի հանդիսատեսը ու այն հրաշալի ընկերները, հարազատներն ու մարդիկ, ովքեր շրջապատում են ինձ:

Սա այն ամենն է, ինչը ստիպում է հավերժ երիտասարդ մնալ ու չնայել ծննդյան թվանշաններին: Ու հիմա՝ կյանքիս կեսին 5 պակաս, ես արձանագրում եմ, որ լցված եմ անսահման էներգիայով՝ կյանքիս երկրորդ կեսը նույն եռանդով շարունակելու համար: Իմ նպատակն է շարունակել մարդկանց ինչ-որ չափով կտրել հոգսերից, ժպիտ ու ծիծաղ պարգևել, դրականը տալ իմ հավերժ սիրուց՝ Բեմից:

Ու հիմա ուղղակի ուզում եմ շնորհակալ լինել իմ համահայկական հանդիսատեսին, ինձ շրջապատող մարդկանց, իմ ընտանիքին՝ ապրածս 45-ը իմաստավորելու համար: Անսահման սիրով ու էներգիայով խոստանում եմ, որ գալիք 45-ը ավելի հետաքրքիր ենք անցնելու միասին: Սպասումով, նոր ասելիքով ու մեծ սիրով՝ ձեր Ռաֆայել Երանոսյան»: Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան