Ներքին Միտք 2 ամիս առաջ - 09:35 25-07-2026

Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը գրել է.

«Այսօր մեր ուժեղ ընկերներն ազատ արձակվեցին: Ուրա՞խ եմ: Իհարկե: Բայց և այնպես…

Բայց և այնպես, ես չեմ ուզում ապրել մի երկրում, որտեղ կառավարությունը, օրենսդիրը և դատական իշխանությունը մեկ մարդ է: Երկրում, որտեղ պարզ վաճառականը բերման է ենթարկվում իր կարծիքի, այն է` ճշմարտությունն ասելու համար:

Երկրում, որտեղ մեկ անձ որոշում է ընտրությունների արդյունքները: Երկրում, որտեղ, առհասարակ, Ղազինյանն ու Սուքիասյանը չպիտի էլ հայտնվեին անազատության մեջ, ինչպես և նրանց նման հարյուրավորները:

Բայց և այնպես, ես ոչ թե որոշում եմ հեռանալ այս երկրից` իմ հայրենիքից, այլ որոշում եմ փոխել այն: Դժվար ճանապարհ է սպասվում, բայց և այնպես… որոշումս կայացված է:

Փոփոխություններն անխուսափելի են»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան