Ներքին 2 ամիս առաջ - 23:01 24-07-2026

ԶՊՄԿ-ն 1-ին տեղում է. ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը, որը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը. այն շուրջ մեկուկես տարվա ընդմիջումից հետո վերադարձրել է Հայաստանի ամենախոշոր հարկատուի դիրքը։

ԶՊՄԿ–ն 6 ամսում պետբյուջե է վճարել 41 մլրդ 613 մլն դրամ։

Երկրորդ տեղում «Մոբայլ Սենթր» ընկերությունն է (38 մլրդ 155 մլն դրամ), որը նախորդ եռամսյակում գլխավորում էր ցանկը, իսկ երրորդ տեղում «Արդշինբանկն» է (33 մլրդ 600 մլն դրամ):
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը 4-րդ հորիզոնականում է (31 մլրդ 500 մլն դրամ), 5-րդում՝ «Գրանդ Տոբակոն» (28 մլրդ 951 մլն դրամ):

Նրանց հաջորդում են «Ամերիաբանկը» (22 մլրդ 152 մլն դրամ), «Դիջիթեյնը» (17 մլրդ 911 մլն դրամ), «Սոֆթ Կոնստրակտը» (17 մլրդ 492 մլն դրամ), Կապանի լեռնահարստացման կոմբինատը (15 մլրդ 711 մլն դրամ) և «Իմվբամը» (Wildberries) (13 մլրդ 921 մլն դրամ):

Նշենք, որ ԶՊՄԿ–ն խոշոր հարկատուների ցանկը գլխավորել է 2024 թվականին, իսկ 2025թ․ավելի ցածր հորիզոնականներ է զբաղեցրել։ Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ևս ԶՊՄԿ-ն չէր գլխավորում 1000 խոշոր հարկատուների ցանկը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում