Սպորտ 2 ամիս առաջ - 20:19 24-07-2026

Փյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչ

ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումում հունգարական «Դեբրեցենը» սեփական հարկի տակ նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթեց երևանյան «Փյունիկին»։

Խաղի միակ ու վճռորոշ գոլը 59-րդ րոպեին հեղինակեց Ֆլորիան Ցիբլան՝ հունգարական թիմին ապահովելով կարևոր առավելություն Հայաստան մեկնելուց առաջ։

Հանդիպումից հետո «Դեբրեցենի» մարզիչ Գերտ Ռեմելը, ով հաղթանակով նշեց իր նորամուտը թիմի ղեկին, պատասխանել է լրագրողների հարցերին՝ կիսվելով տպավորություններով և խոսելով Երևանում սպասվելիք պատասխան խաղի մասին։

– Ձեր նորամուտը «Դեբրեցենի» պահեստայինների նստարանին նշանավորվեց հաղթանակով: Գո՞հ եք արդյունքից և խաղից:

– Մեր խաղում ինձ շատ դրվագներ դուր եկան. դրանցից էր, օրինակ, թիմի արագ արձագանքը գնդակը կորցնելուց հետո: Իհարկե, մեր ելույթը հեռու էր կատարյալ լինելուց։ Հստակ է, որ մրցակցի տուգանային հրապարակում մենք պետք է շատ ավելի արդյունավետ գործենք:

– Ի՞նչ կարծիքի եք փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստների խաղի մասին:

– Նրանք չվախեցան ընձեռված հնարավորությունից և հստակ գիտեին իրենց անելիքը խաղադաշտում, նույնիսկ այն դեպքում, երբ ոմանք չէին խաղում իրենց հարազատ դիրքերում: Տղաների մոտ նկատվում էր պայքարելու մեծ ոգի, ինչը շատ կարևոր է նման հանդիպումներում:

– Ինչպիսի՞ սցենար եք ակնկալում պատասխան խաղում:

– Երևանում խաղալը հեշտ չէ։ Ես այնտեղ եղել եմ դեռ երկու տարի առաջ՝ Ֆինլանդիայի ազգային հավաքականի հետ, և գիտեմ՝ ինչ է սպասվում մեզ: «Փյունիկը» շատ վտանգավոր թիմ է, հատկապես՝ եզրերում, այնպես որ արտագնա խաղում մեզ իսկապես ծանր հանդիպում է սպասվում:

Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին։

Armsport

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան