Արտաքին 2 ամիս առաջ - 15:56 24-07-2026

ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի

ԱՄՆ-ի վերջին հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 55 մարդ, վիրավորների թիվը հասել է 629-ի։ Այս մասին X-ում գրառման մեջ հայտնել է Իրանի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոնի ղեկավար Հոսեյն Քերմանպուրը։

«ԱՄՆ-ի օդային հարվածների սկզբից՝ հունիսի 27-ից մինչև հուլիսի 23-ի առավոտյան ժամը 9, վիրավորվել է 629 մարդ և զոհվել՝ 55-ը»,- նշված է գրառման մեջ։

Նաև նշվում է, որ վիրավորների թվում կան 46 կին և 24 երեխա ու դեռահաս, իսկ զոհերի թվում՝ 6 կին և 3 երեխա։
Քերմանպուրը հավելել է, որ այս ընթացքում կատարվել է 52 վիրահատություն, և 36 մարդ շարունակում է մնալ հիվանդանոցում։

Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին Միացյալ Նահանգները հարձակումներ է սկսել Իրանի տարբեր շրջանների, այդ թվում՝ կարևորագույն ենթակառուցվածքների վրա՝ չնայած երկու երկրների միջև հունիսի 18-ին կնքված հրադադարի հուշագրին։ Հարվածներին հաջորդել են Իրանի հարձակումները Պարսից ծոցի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան