Ներքին 2 ամիս առաջ - 14:24 24-07-2026

Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ

Արարատի մարզում իշխանական բլոգեր Արամ Ավետիսյանի մասնակցությամբ միջադեպից հետո խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել շուկայում վաճառք իրականացնող քաղաքացու նկատմամբ։ Վերջինս ձերբակալվել էր։

ՔԿ-ից հայտնում են, որ քաղաքացին արդեն ազատ է արձակվել, իսկ բլոգերի նկատմամբ որևէ քրեական վարույթ նախաձեռնված չկա։

Ինչպես տարածված տեսանյութից երևում է, շուկայում միրգ-բանջարեղենի վաճառք իրականացնող քաղաքացին, տեսնելով իշխանական բլոգերին և նկարահանող խմբին, հետաքրքրվում է, թե «դավաճանների լրատվակա՞նն է», ինչին ի պատասխան Արամ Ավետիսյանը նշում է. «Էդ ինձ ասի՞ր դավաճան… Պրոբլեմ ես ման գալի՞, հեսա պրոբլեմ կստեղծեմ»։
Լարված խոսակցությունից հետո բլոգերը սկսում է հայհոյել, ինչին ի պատասխան արձագանքում է նաև քաղաքացին։ Ավետիսյանը քաղաքացուն սպառնում էր նաև, որ խուլիգանության համար դատվելու է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան