Արտաքին Ավելին 1 ամիս առաջ - 11:44 24-07-2026

Ավստրալիացիները 2000 դոլար խնայելու համար զուգարանի խցիկով անցել են վտանգավոր նեղուցը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ավստրալիայում արտասովոր դեպք է գրանցվել, երբ տեղացիները, չցանկանալով վճարել 2000 դոլար տեղափոխման վճարը, որոշել են զուգարանի խցիկը տեղափոխել սեփական ուժերով՝ անցնելով տարածաշրջանի ամենավտանգավոր նեղուցներից մեկը։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, նրանք զուգարանը տեղադրել են հատուկ պատրաստված ինքնաշեն լաստի վրա և ուղևորվել ծով, որտեղ նույնիսկ հասցրել են ճանապարհին կողիկներ խորովել ու իսկական խնջույք կազմակերպել ջրի վրա։

Չորս ժամ տևած ուղևորությունից հետո արկածախնդիրները բարեհաջող և անվտանգ հասել են իրենց նպատակակետին՝ Կենգուրու կղզի։

Թամարա Քալանթարյան