Արտաքին 2 ամիս առաջ - 22:15 23-07-2026

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ սահմանել է պատժամիջոցների նոր՝ 21-րդ փաթեթը։ ԵՄ խորհրդի հաղորդագրության համաձայն՝ սահմանափակումներ են կիրառվել 170 կազմակերպության և 48 ֆիզիկական անձի նկատմամբ։

Նոր փաթեթով ԵՄ-ն ընդլայնել է սահմանափակումները Ռուսաստանի ֆինանսական ոլորտի նկատմամբ՝ նախատեսելով ակտիվների սառեցում և ֆինանսական միջոցների տրամադրման արգելք Ռուսաստանի 94 բանկերի և խոշոր ֆինանսական կառույցների համար։

Պատժամիջոցների ցանկում ներառվել են նաև 4 օտարերկրյա բանկեր, 33 վարկային-ֆինանսական կազմակերպություններ, ինչպես նաև Ռուսաստանի և Բելառուսի նավթային ոլորտի մի շարք ընկերություններ։ ԵՄ-ն սահմանափակումներ է կիրառել Ռուսաստանի երեք նավթավերամշակման գործարանների և Բելառուսի մեկ գործարանի նկատմամբ։

Նոր փաթեթը ներառում է նաև կրիպտոակտիվների հետ կապված ծառայությունների նկատմամբ սահմանափակումների ընդլայնում՝ երրորդ երկրների ընկերությունների կողմից նման ծառայությունների հնարավոր ամբողջական արգելքի հիմք ստեղծելով։

ԵՄ-ն ընդլայնել է նաև պատժամիջոցները Ռուսաստանի մետաղագործության և ոսկու ոլորտների նկատմամբ, սահմանափակումներ է կիրառել ադամանդ արդյունահանող խոշոր ընկերություններից մեկի նկատմամբ։

Բացի այդ, պատժամիջոցների շրջանակում սահմանափակումներ են սահմանվել հեռահար գործողության անօդաչու թռչող սարքեր արտադրող 37 ռուսական ընկերությունների, ինչպես նաև ռուսական ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 56 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։

ԵՄ-ն արգելք է սահմանել եվրոպական ընկերությունների համար՝ Ռուսաստանի երկու նավահանգիստների և չորս օդանավակայանների հետ գործարքներ իրականացնելու վերաբերյալ։
Նոր փաթեթում ներառվել են նաև Մոսկվայի բորսան և Ռուսաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահը։ ԵՄ դիվանագիտական ծառայության հայտարարության համաձայն՝ պատժամիջոցների փաթեթը հիմք է ստեղծում նաև հատուկ ռազմական գործողության մասնակիցների նկատմամբ վիզային սահմանափակումներ կիրառելու համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում