Արտաքին 2 ամիս առաջ - 18:19 23-07-2026

ԵՄ-ն մոտ 900 միլիոն եվրոյի չափով տուգանել է Google-ին

Եվրահանձնաժողովի որոշմամբ՝ Google-ը տուգանվել է 890 միլիոն եվրոյով (մոտ 1 միլիարդ դոլար)՝ «Թվային շուկաների մասին» օրենքը (DMA) խախտելու համար:

Ըստ հանձնաժողովի՝ ամերիկյան կորպորացիան Google Play խանութն ու Google Search որոնողական համակարգն այնպես է կարգավորել, որ սահմանափակել է մշակողներին՝ սպառողներին ուղղորդելով դեպի սեփական ծառայություններն ու հավելվածները և վնաս հասցնելով մրցակիցներին։

AP գործակալությունը նշում է, որ այս քայլը ևս մեկ անգամ հաստատում է ԵՄ-ի դիրքը որպես համաշխարհային առաջատար՝ տեխնոլոգիական հսկաների գործունեության կարգավորման հարցում։

Բացի այդ, հիշեցնենք, որ հուլիսի 2-ին Լյուքսեմբուրգում ԵՄ դատարանը մերժել էր Google-ի բողոքարկումը՝ ուժի մեջ թողնելով դեռևս 8 տարի առաջ նշանակված 4,125 միլիարդ եվրոյի հսկայական հակամոնոպոլ տուգանքը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»