Արտաքին 2 ամիս առաջ - 20:17 23-07-2026

Մալայզիան կարող է թուրքական արտադրության հականավային հրթիռներ գնել

Նորվեգիան վերջին պահին չեղարկել է Մալայզիային «NSM» հականավային հրթիռների վաճառքի պայմանագիրը՝ հայտարարելով, որ նման տեխնոլոգիաները տրամադրվելու են միայն ՆԱՏՕ-ի անդամներին և մոտ դաշնակիցներին:

Օսլոյի այս քայլը խիստ քննադատության է արժանացել Մալայզիայի պաշտպանության նախարարության կողմից։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ստեղծված իրավիճակում Մալայզիան կարող է դիմել Անկարայի օգնությանը:

Մալայզիան նախ դիմել էր Վաշինգտոնին, սակայն տարածաշրջանային հակամարտությունների և սպառազինության պաշարների նվազման պատճառով ԱՄՆ-ի կարողությունը՝ արագ մատակարարումներ իրականացնելու, հարցականի տակ է:

Ռազմական փորձագետների գնահատմամբ՝ թուրքական արտադրության «ATMACA» հականավային հրթիռը կարող է լավագույն լուծումը դառնալ Մալայզիայի համար: Նշվում է, որ թուրքական հրթիռն իր հեռահարությամբ չի զիջում նորվեգական մոդելին, իսկ որոշակի արդիականացումներից և նոր նշանառության համակարգերի ինտեգրումից հետո այն կարող է լիովին բավարարել Մալայզիայի ռազմածովային ուժերի կարիքները:

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով