Ներքին 2 ամիս առաջ - 10:11 22-07-2026

ՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում հուլիսի 21-ին մեկնարկել են Եվրոպական միության փորձագետների մասնակցությամբ Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխմանը և էլեկտրաէներգիայի պահեստավորման կարգավորման հարցերին նվիրված քննարկումները։ Միջոցառումն անցկացվում է «Մաքուր էներգիայի անցման և փոխկապակցման խթանումն Արևելյան գործընկերության երկրներում» նախաձեռնության ներքո իրականացվող «ԵՄ-ն հանուն էներգետիկայի» ծրագրի շրջանակում։

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, կարևորել է Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկայի շարունակական բարեփոխումների գործընթացում Եվրոպական միության և այլ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը։ Նրա խոսքով՝ նման ձևաչափերը նպաստում են ժամանակակից կարգավորող լուծումների մշակմանը, միջազգային լավագույն փորձի ներդրմանը և ոլորտի կայուն զարգացմանը։
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև «ԵՄ-ն հանուն էներգետիկայի» ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արմին Բյումը՝ անդրադառնալով Հայաստանի և Եվրոպական միության միջև էներգետիկ ոլորտում գործընկերության կարևորությանը և ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին։

Քննարկումների ընթացքում կներկայացվեն «ԵՄ-ն հանուն էներգետիկայի» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքները, որոնք վերաբերում են «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի գնահատմանը, դրանից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերի քարտեզագրմանը և դրանց առաջնահերթությունների սահմանմանը, Հայաստանի օրենսդրության հնարավոր ներդաշնակեցմանը Էներգետիկ համայնքի իրավական համակարգին, ինչպես նաև էլեկտրաէներգիայի պահեստավորման ոլորտի կարգավորումների մշակմանը։

Միջոցառման նպատակն է նպաստել էներգետիկ ոլորտում Հայաստանի և Եվրոպական միության միջև փոխգործակցության խորացմանը, ինչպես նաև աջակցել արդյունավետ, ժամանակակից ու եվրոպական լավագույն փորձին համահունչ կարգավորումների մշակմանն ու ներդրմանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում