Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 20:00 21-07-2026

2-րդ տունը՝ 24 տարեկանում. բլոգեր Էլենչը ցույց է տվել իր նոր բնակարանը և շքեղ խնջույք կազմակերպել

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Բլոգեր Էլենչը հայտնել է, որ 24 տարեկանում ձեռք է բերել իրեն պատկանող արդեն երկրորդ բնակարանը։ Նա սոցցանցերում հրապարակված տեսանյութով ցույց է տվել նոր տան առաջին կադրերը, ինչպես նաև այդ առիթով կազմակերպված տոնական խնջույքը։

Բնակարանն այժմ վերանորոգված չէ։ Էլենչի խոսքով՝ միտումնավոր է ընտրել այս տարբերակը, որպեսզի կարողանա ամեն ինչ զրոյից նախագծել և ստեղծել իր երազանքի տունը։

Նոր բնակարանում կազմակերպված խնջույքին մասնակցել են նրա մտերիմներն ու շոուբիզնեսյան ընկերները, որոնց թվում՝ Էլիզ Մելիքյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Էվելինա Խանոյանը, երգչուհի Նանան և այլք։

Հրապարակման մեկնաբանությունում բլոգերը շնորհակալություն է հայտնել իրեն աջակցողներին՝ գրելով. «Մինչև ոսկորներս բոլորիդ գրկում եմ ու շատ շնորհակալ եմ»։

Հետևորդները շնորհավորել են Էլենչին՝ մաղթելով հաջող վերանորոգում և շուտափույթ բնակարանամուտ։

Տեսանյութ:

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»