Ներքին Ավելին 2 ամիս առաջ - 16:28 21-07-2026

Սարյանի արձանից Ամիրյան՝ 30 րոպեում. Արա Ղազարյանի դժգոհությունն ու քննադատությունը երևանյան խցանումների մասին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Հայտնի հաղորդավար և պրոդյուսեր Արա Ղազարյանը, ով այս օրերին գտնվում է հայրենիքում, սոցցանցերում հանդես է եկել բավականին կոշտ գրառմամբ: Հեռուստահաղորդավարը դժգոհել է մայրաքաղաքի անվերջ թվացող խցանումներից՝ մանրամասն մատնանշելով երևանյան երթևեկության կաթվածահար վիճակի հիմնական պատճառներն ու վարորդների վատ որակները:

Արա Ղազարյանն ընդգծել է, որ Երևանի փողոցներում տիրող իրավիճակն այլևս դուրս է տրամաբանության սահմաններից, և խնդիրն այնքան է խորացել, որ դժվար թե մոտ ապագայում շտկվի: Ըստ նրա՝ կաթվածահար երթևեկության համար պատասխանատու է միանգամից 3 գործոն.

«Երևանյան խցանումները որևէ լոգիկայի մեջ չեն տեղավորվում… Դրանք անընդհատ են, միշտ ու էլ դժվար շտկվի երթևեկությունը…
Նախ՝ ճանապարհները այս քանակի մեքենաների համար չեն,
երկրորդ՝ վարորդների ճնշող մեծամասնությունը քշել չգիտեն,
երրորդ՝ ամեն երկրորդ վարորդ հեռախոսի մեջ ա՝ հիմնականում օնլայն կազինոների մեջ»,- գրել է Արան:

Արդյունքում, ինչպես նշում է հաղորդավարը, երթևեկությունն անընդհատ պարալիզացված է: Որպես ասվածի վառ ապացույց՝ նա բերել է սեփական փորձից մի օրինակ, թե որքան ժամանակ է ծախսել քաղաքի կենտրոնում չնչին հեռավորություն անցնելու համար.

«Արդյունքում երթևեկությունը միշտ պարալիզացված ա։ Սարյանի արձանի մոտից Ամիրյան՝ 30 րոպեում»,- եզրափակել է նա:

Արա Ղազարյանի այս գրառումը բուռն արձագանք է գտել համանցանցում: Հարյուրավոր օգտատերեր ու վարորդներ համամիտ են արտահայտված մտքերի հետ՝ նշելով, որ ղեկին հեռախոսով զբաղվելն ու անարգել երթևեկության կանոնները խախտելը իսկապես դարձել են մայրաքաղաքի թիվ մեկ չարիքը:


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում