Ներքին 2 ամիս առաջ - 13:27 21-07-2026

Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Oragir.News-ի տեղեկություններով՝ ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն, Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու համար։

Թեև վերջին շրջանում շրջանառվում են խոսակցություններ, թե ՔՊ-ն փորձում է Սարիկ Մինասյանին դարձնել Գյումրու քաղաքապետ, մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նա պատրաստվում է վերցնել Ազգային ժողովի պատգամավորի մանդատը։

Հիշեցնենք, որ Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2025 թվականի օգոստոսի 1-ից։

Սարիկ Մինասյանը սոցցանցի իր էջում գրել է. «Սիրելի ընկերներ, հարգելի Գյումրեցիներ,հարկ եմ համարում տեղեկացնել, որ ներկայացրել եմ դիմում Գյումրու ավագանու անդամի լիազորություններս դադարեցնելու վերաբերյալ։ Իմ քաղաքական գործունեությունը շարունակելու եմ որպես Ազգային Ժողովի պատգամավոր, շարունակելով ավելի լայն լիազորություններով և մեծ նվիրումով մշտապես լինել Գյումրու և գյումրեցիների կողքին։ Քաղաքս ունի հոգատար և պրոֆեսիոնալ կառավարման կարիք, ինչի բացակայության պատճառով ավագանու արտահերթ ընտրությունները անխուսափելի են։ Սիրում եմ բոլորիդ, Ձեր Սարիկ»։


Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով