Ներքին 2 ամիս առաջ - 12:48 21-07-2026

Ավետիս Առաքելյանը ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

Գյումրիի առաջին փոխքաղաքապետ, քաղաքապետի պարտականությունները կատարող և Վարդան Ղուկասյանի փեսա Ավետիս Առաքելյանը Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։

Առաքելյանը «Ուժեղ Հայաստան»-ի՝ խորհրդարան անցած 29 պատգամավորներից մեկն է։
«Որոշումը կայացվել է թե՛ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, թե՛ քաղաքական թիմի խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հետ քննարկումից հետո, սակայն վերջնական որոշումն իմն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Ավետիս Առաքելյանը։

Նրա խոսքով՝ առաջնահերթը Գյումրի քաղաքի և գյումրեցիների շահն է։
«Ես գտել եմ, որ առաջնահերթը գյումրեցիների և Գյումրի քաղաքի շահն է։ Այս պահին տեսնում էի, որ մանդատ վերցնելու դեպքում քաղաքը կարող էր կոլապսի ենթարկվել, ինչն անընդունելի էր թե՛ ինձ, թե՛ իմ քաղաքական թիմի համար»,-նշել է Առաքելյանը՝ հերքելով մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե Գյումրիի քաղաքային իշխանությունը «կուլիսային պայմանավորվածության» է եկել կենտրոնական իշխանության հետ։

Առաքելյանը վստահեցրել է, որ իր համար կարևորը ոչ թե պաշտոնն ու աթոռն են, այլ քաղաքի և քաղաքացիների շահերը։

Հիշեցնենք՝ Oragir.News-ը հայտնել էր, որ Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը հրաժարվել է վերցնել պատգամավորական մանդատը։

Ավելի վաղ Oragir.News-ը գրել էր, որ խոսակցություններ են շրջանառվում, թե Գյումրու քաղաքային իշխանությունը «կուլիսային պայմանավորվածության» մեջ է մտել կենտրոնական իշխանության հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան