Ներքին 2 ամիս առաջ - 09:48 21-07-2026

Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը

Հուլիսի 20-ին՝ Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկում բնակվող Պետրոսյանների ընտանիք՝ շնորհավորելու նրանց փոքրիկ Տիգրանի լույս աշխարհ գալու առթիվ։ Ընտանիքում ծանր կորուստներից հետո կրկին հնչել է մանկան ձայնը՝ լցնելով տունը նոր հույսով ու ջերմությամբ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Նախարարը ընտանիքին մաղթել է առողջություն, ամրություն, խաղաղ ու երջանիկ օրեր՝ ընդգծելով, որ փոքրիկի ծնունդը նոր հույսի և կյանքի շարունակության խորհրդանիշ է։

Պետրոսյանները շնորհակալություն են հայտնել նախարարին՝ մշտական ուշադրության, հոգատարության և մշտապես իրենց ընտանիքի կողքին լինելու համար։

Նշենք, որ 2-ամյա Տիգրանի մահից հետո, 2025-ի հոկտեմբերին մահացել էր նաև նրա հայրը` Նորայր Պետրոսյանը։ Նրա մահից կարճ ժամանակ անց կինն իմացել էր, որ հղի է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»