Սպորտ 2 ամիս առաջ - 23:46 20-07-2026

Կարող եմ ևս 1 տարի խաղալ այստեղ, սակայն սա ամենևին չի նշանակում, որ ես ավարտելու եմ կարիերաս 2027 թվականին. Մխիթարյան

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ժամանակ խոսել է նոր մրցաշրջանի սպասելիքների, թիմի հավակնությունների և իր ապագայի մասին։

Հայ ֆուտբոլիստը վստահ է, որ թիմն ի զորու է կրկնել նախորդ տարվա հաջողությունները։

Դոնաուեշինգենում լրագրողների հետ զրույցում Մխիթարյանը նշել է, որ «ներաձուրիները» շարունակում են մեծ նպատակներ հետապնդել։

«Մեր հավակնությունները մեծ են։ Ցանկանում ենք կրկին հաղթել առաջնությունում, նվաճել Իտալիայի գավաթն ու Սուպերգավաթը, ինչպես նաև հնարավորինս հեռուն գնալ Չեմպիոնների լիգայում։ Դրանք բարդ, բայց միանգամայն հասանելի նպատակներ են»,- նշել է կիսապաշտպանը։

Խոսելով միլանյան ակումբի հետ պայմանագիրը ևս մեկ տարով երկարաձգելու որոշման մասին՝ Մխիթարյանն ընդգծել է, որ դեռ շատ բան ունի տալու թիմին։

«Ակումբի ղեկավարության հետ խոսել եմ միայն «Բոլոնիայի» դեմ խաղից հետո, որից հետո արել եմ իմ գնահատականները։ Հասկացա, որ կարող եմ ևս մեկ տարի խաղալ այստեղ։ Սակայն սա ամենևին չի նշանակում, որ ես ավարտելու եմ կարիերաս 2027 թվականին։ Հիմա պետք է կենտրոնանանք այս առաջնության վրա, իսկ հետագա տարիների մասին կմտածենք ավելի ուշ»։

Մխիթարյանը նաև մեծ վստահություն է հայտնել գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուի նկատմամբ՝ նշելով, որ նրանք մի մեծ ընտանիք են, և մարզիչը կարողանում է հաղթանակի քաղց փոխանցել խաղացողներին։

«Նա նախորդ տարի արդեն ապացուցել է, թե ինչի է ընդունակ։ Մենք նրան լիովին աջակցում ենք և ցանկանում ենք միասին հասնել մեր նպատակներին։ Ինչ վերաբերում է ինձ, ես այստեղ եմ թիմակիցներիս օգնելու համար և, ի հեճուկս տարիքիս, հուսով եմ, որ անհատական առումով ավելի լավ մրցաշրջան կանցկացնեմ, քան նախորդն էր»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերում Sky Italia-ն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»