Արտաքին 1 ամիս առաջ - 17:49 20-07-2026

Ես Ուկրաինային կաջակցեմ հարյուր տոկոսով՝ ճիշտ այնպես, ինչպես դա անում էր Քիր Սթարմերը. Բըրնհեմ

Ես Ուկրաինային կաջակցեմ հարյուր տոկոսով՝ ճիշտ այնպես, ինչպես դա անում էր Քիր Սթարմերը։ Այս մասին ասել է Բըրնհեմը Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ոչ մի փոփոխություն չկա»,- ասել է Բըրնհեմը ՝ խոստանալով արդեն հուլիսի 20-ին հեռախոսազրույց անցկացնել Վլադիմիր Զելենսկու հետ։

«Ես նրան կաջակցեմ հարյուր տոկոսով՝ ճիշտ այնպես, ինչպես դա անում էր Քիր Սթարմերը», - հավաստիացրել է Բըրնհեմը։

Նրա խոսքով՝ Զելենսկու մոտ չեն մնա նույնիսկ ամենափոքր կասկածներն այն մասին, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունը մնում է անսասան և հաստատուն։

«Մենք կլինենք նրա կողքին, և անձամբ ես նույնպես կլինեմ նրա կողքին»,- խոստացել է կառավարության նոր ղեկավարը: Հարցազրույցը ձայնագրվել էր պաշտոնը ստանձնելուց մի քանի ժամ առաջ:

Արդեն փոխարինելով Սթարմերին՝ իր առաջին ճառում Բըրնհեմն ամբողջությամբ շրջանցել էր Ուկրաինային աջակցության և արտաքին քաղաքականության հարցերը, սակայն խոստացել էր շարունակել նախորդ կառավարության կուրսը դեպի միլիտարիզացիա։