Ներքին 2 ամիս առաջ - 14:55 20-07-2026

Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից

Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները։

Այս մասին Բաքվի բանտից ուղերձով է հանդես եկել Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։

«Դատական գործընթացը միայն այս 15 հոգու դեմ չէ ուղղված, այլ հայ ժողովրդի անցյալի և ներկայի դեմ է, քանի որ ըստ մեղադրանքի և դատավճռի՝ այն սկսվում է անցյալ դարի սկզբներից։ Այս բոլոր կեղծ մեղադրանքների մասով մենք շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները։

Խոսքս ուղղում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին, հորդորում եմ մեղադրանքների մասով հանրային ներկացնել Ձեր դիրքորոշումը՝ հակառակը չարձագանքելու դեպքում կնշանակի, որ համաձայն եք առաջ քաշված կեղծ մեղադրանքներին, դրանով իսկ մեղսակից եք դառնում դուք, նաև մեղսակից եք դարձնում նաև հայ ժողովրդին։

Դրանից բացի ակնկալում եմ իմանալ մեր՝ այստեղ գտնվողների կարգավիճակը ըստ Հայաստանի Հանրապետության պետական դիրքորոշման։

Ցավալի է նաև, որ այստեղ գտնվողները չեն զգում Հայաստանի Հանրապետության շունչը, բայց ինչ արած, իրականությունը սա է»,- ասված է ուղերձում։

Տեսանյութն՝ այստեղ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով