Ավելին 2 ամիս առաջ - 10:55 20-07-2026

Չինաստանում թափառող կատուները դարձել են օդանավակայանի աշխատակիցներ

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Չինաստանի Լանժոու քաղաքի օդանավակայանում տեղի է ունեցել անսովոր իրադարձություն. օդանավակայանի ղեկավարությունը որոշում է կայացրել պաշտոնապես աշխատանքի ընդունել թափառող կատուների ընտանիքին և նրանց համար հատուկ բացել կրծողների դեմ պայքարի բաժին։

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, աշխատակիցները երկար ժամանակ չէին կողմնորոշվում, թե ինչ անել տերմինալի մոտ բնակություն հաստատած զույգի հետ, սակայն նկատելով, որ չորքոտանիները գործնականում ամբողջությամբ ոչնչացրել են տարածքի բոլոր առնետներին ու մկներին, որոշել են օրինականացնել նրանց ծառայողական կարգավիճակը։

Այժմ այս յուրահատուկ աշխատակիցներն ունեն իրենց սեփական ապակե հարմարավետ գրասենյակը՝ ապահովված լիարժեք կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչով, որտեղ արու կատուն պաշտոնապես նշանակվել է բաժնի տնօրեն, իսկ էգ կատուն՝ փոխտնօրեն։ Ամեն առավոտ նրանց դուրս են թողնում օդանավակայանի տարածքը հսկելու, և, դատելով արդյունքներից, նրանք փայլուն կերպով են կատարում իրենց ծառայողական պարտականությունները։


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»