Ներքին 2 ամիս առաջ - 22:40 18-07-2026

Մեր գյուղում ամենաշատը դաշտերին է վնասը եղել, կոմբայնը չի կարողանա դաշտ մտնել. Վահան Թումասյան

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Հուլիսի 17-ին Շիրակի մարզում տեղացած ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել Անի համայնքի գրեթե բոլոր բնակավայրերին: Բացի Մարալիկ, Գուսանագյուղ, Շիրակավան, Իսահակյան, Աղին, Լուսաղբյուր բնակավայրերից մինչև 100 տոկոսի հասնող վնասներ է պատճառվել համայնքի մնացած բնակավայրերին: Տեղատարափ կարկուտից տուժել են ոչ միայն ցանքատարածությունները, այլև տնամերձ այգիները, ավտոմեքենաները, տների տանիքները:

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը երեկ պարբերաբար հայտնում էր սահմանամերձ Անի համայնքում ստեղծված արտակարգ իրավիճակի վերաբերյալ։

«Ցորենի դաշտերին է վնասը եղել, կտուրներն են վնասվել, մեքենաների դիմապակիները, բայց ամենաշատը դաշտերին է վնասը եղել, կոմբայնը չի կարողանում դաշտ մտնել։ Հարյուրավոր հեկտարների մասին է խոսքը»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտնել է Վահան Թումասյանը։

Թումասյանը նաև հայտնել է, որ Բագրավան գյուղի իրենց ցանքատարածությունները վնասվել են 90%-ով։

«Մեր դաշտերում կարկտակայաններ չկան, որովհետև սահմանի վրա է գտնվում։ Սահմանից ներս գտնվող դաշտերում կայաններ չկան։ Եթե լինեին էլ, չեն կարող դիմակայել աղետին։

Բագրավանում, Թալինի գյուղերում էլ հոսանք չկա»,- շարունակում է Վահան Թումասյանը։

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահը նաև հայտնել էր, որ Բագրավանի սարերում երիտասարդ նախրապանին բավականին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Սարերում է եղել և ուժեղ կարկտահարությունից բավականին ծանր վնասվածքներ ստացել։

Թումասյանի փոխանցմամբ՝ բագրավանցի նախրապանին արդեն տեղափոխել են գյուղ, նրա վիճակն այս պահին լավ է։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով