Սպորտ 3 ամիս առաջ - 23:15 17-07-2026

Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը

Զինեդին Զիդանը Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համաձայնեցրել է պայմանագրի և անձնակազմի հետ կապված բոլոր հարցերը և կգլխավորի երկրի ֆուտբոլի հավաքականը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտում է սպորտային լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Վերջինս հիշեցրել է, որ Զիդանը վաղուց է համաձայնություն տվել Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավորելուն՝ նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր մերժելով մի շարք ֆուտբոլային ակումբներ գլխավորելու առաջարկները։

«Անձնակազմն արդեն որոշված ​​է, և Զիդանը պաշտոնական պայմանագիր կստորագրի առաջիկա օրերին՝ հավաքականի ներկա մարզիչ Դիդյե Դեշամի հրաժեշտից հետո»,- գրել է Ռոմանոն։

Զինեդին Զիդանը որպես ֆուտբոլիստ Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում դարձել է 1998 թվականի աշխարհի չեմպիոն (եզրափակչում դառնալով երկու գոլի հեղինակ) և 2000 թվականի Եվրոպայի չեմպիոն: Նա արժանացել է «Ոսկե գնդակ» հեղինակավոր մրցանակին (1998 թ.) և երեք անգամ ճանաչվել ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Նրա խաղային կարիերան ավարտվել է 2006 թվականի աշխարհի առաջնության դրամատիկ եզրափակչից հետո, որում Զիդանը Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Մարկո Մատերացիին գլխով հարվածելու համար կարմիր քարտ ստացավ ու հեռացվեց դաշտից, իսկ Ֆրանսիայի հավաքականը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում պարտվեց Իտալիայի հավաքականին։

Մարզչական ասպարեզում Զիդանը գլխավորել է Մադրիդի «Ռեալը» երկու տարբեր ժամանակահատվածներում (2016-2018 թթ. և 2019-2021 թթ.): Նրա առաջնորդությամբ «Արքայական ակումբը» սահմանել է ռեկորդ՝ դառնալով պատմության մեջ միակ թիմը, որը նվաճել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը երեք տարի անընդմեջ (2016, 2017, 2018 թթ.): Բացի այդ, նա «Ռեալի» հետ երկու անգամ հաղթել է Իսպանիայի Լա Լիգայում։ Զիդանը 2021 թվականին հեռացել է «Ռեալ»-ից՝ երկար ժամանակ դադար վերցնելով մարզչական գործունեությունից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում