Արտաքին 3 ամիս առաջ - 18:33 16-07-2026

Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանն կանցկացնեն «Eternity-2026» զորավարժություններ

Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը 2026 թվականի նոյեմբերին կանցկացնեն «Eternity-2026» համակարգչային հրամանատարաշտաբային զորավարժությունները:

Դրա մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Զորավարժությունները կանցկացվեն Ադրբեջանում: Դրա հետ կապված՝ Ադրբեջանում տեղի է ունեցել «Eternity-2026» զորավարժությունների պլանավորման հիմնական համաժողովը:

Զորավարժություններին, բացի երեք երկրների զինծառայողներից, կմասնակցեն նաև Ադրբեջանի Ռազմավարական օբյեկտների պահպանության պետական գործակալության և «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի աշխատակիցները:

Զորավարժությունների ծրագիրը երեք երկրների տարածքով անցնող ռազմավարական օբյեկտների և հաղորդակցության ուղիների՝ մարտավարական մակարդակով պահպանության և պաշտպանության սցենար է նախատեսում:

Համաժողովի ընթացքում քննարկվել են զորավարժությունների թեման ու նպատակները, միացյալ շտաբի կազմը, տեղանքում մշակվելիք մարտավարական դրվագները և կազմակերպչական այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան