Արտաքին 3 ամիս առաջ - 21:17 16-07-2026

Թուրքիան բանակցություններ է վարում S-400-ները 3-րդ երկրի փոխանցելու հարցով


Թուրքիայի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ամենշաբաթյա մամուլի ասուլիսը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել երկրի արտաքին քաղաքականությանն ու ռազմական ոլորտին առնչվող մի շարք հարցերի։ Ասուլիսում քննարկված հարցերի վերաբերյալ նախարարությունը հաղորդագրություն է տարածել:

Թուրքիայի ՊՆ-ն մասնավորապես հայտնել է, որ ռուսական արտադրության «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը երրորդ երկրին փոխանցելու հարցով բազմակողմանի աշխատանքներ են իրականացվում։ Նշվել է, որ քայլն ուղղված է ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի դեմ սահմանված «CAATSA» պատժամիջոցների չեղարկմանը:

«Կոնկրետ զարգացումների դեպքում հանրությունը կտեղեկացվի»,- նշվել է հաղորդագրությունում։

Մանրամասներ են հաղորդվել նաև հուլիսի 13-ին Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարի գլխավորած պատվիրակության Սիրիա կատարած այցի մասին: Նշվել է, որ նպատակն է եղել ամրապնդել ռազմական համագործակցությունն ու կոորդինացիան ծովային ոլորտում, ինչը, ըստ թուրքական կողմի, կնպաստի տարածաշրջանային կայունությանը։

Թուրքիայի ՊՆ-ն անդրադարձել է նաև Եգիպտոսի հետ հարաբերություններին։ Նշվել է, որ երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է «Պաշտպանական համագործակցության մտադրությունների հուշագիր»։

Ըստ հաղորդագրության՝ այս փաստաթուղթը երկկողմ հարաբերությունները դնում է ինստիտուցիոնալ հիմքերի վրա և ուղղված է փոխադարձ վստահության խորացմանն ու տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»